Homework

4Aa
1. I must write the date in my diary before I forget it.
2. Let’s wait under the tree until it stops raining.
3. This job is very urgent so please do it as soon as you can.
4. We won’t get a table in the restaurant if we don’t book.
5. I’ll pay you back when I get my first salary.
6. I can’t go unless you pay for my ticket. I’m broke.
7. They’ll be really happy when they hear your news.
8. I want to go on working until I’m 60. Then I’ll retire.
9. I must renew my passport before I go to New York.
10. Unless you work harder, you won’t pass the final exam.

4Ab
1. Don’t forget to turn off the lights before you leave.
2. Go to bed when the film will finish.
3. They won’t get married until they find a place to live.
4. If I see Emma, I will tell her you are looking for her.
5. I’ll call you as soon as I will arrive at the hotel.
6. You won’t be able to park unless you get there early.
7. As soon it stops raining, we will go out.
8. She won’t like curry if she doesn’t like spicy food.
9. Don’t write anything until I tell you.
10. When she finds out what he’s done, she will be furious.

Д/З

Письменно:   Вставьте вместо точек пропущенные глаголы:

А. 1. Вчера я очень хорошо подготовился и хотел отвечать, но преподаватель так и не вызвал меня.
2. Мой друг впервые приехал в Москву и я решила показать ему Кремль и Красную площадь.
3. В воскресенье мы все собирались поехать за город, на вокзал нас попросили приехать пораньше, чтобы вовремя взять билеты и сесть в электричку.
4. Николай спросил : «Сколько стоит этот словарь?»

Б. 1. Мальчик учил стихотворение час.
2. Маша убирала комнату все утро.
3. Николай Иванович читал газету
полчаса.
4. Брат готовился к докладу неделю.
5. Сестра мыла посуду 20 минут.
6. Врач осматривал больного полчаса.
7. Машинистка будет печатать статью 3 часа.
8. Учитель проверял тетради школьников полтора часа.
9. Гостиницу строили год.
10. Вчера весь вечер мы смотрели телевизор.
11. Ты долго читал эту книгу?

В.
1. Мать приготовила завтрак за полчаса.
2. Отец вымыл машину за 40 минут.
3. Школьники осмотрят музей за 2 часа.
4. Дети полили цветы в саду за час.
5. Мы поели за 20 минут.
6. Сережа решил задачу за четверть часа.
7. Мне отремонтировали машину за 3 дня.
8. Дети сделали уроки за час.
9. Студент перевел статью за 25 минут. 10. Друзья сыграли партию в шахматы за 2 часа.

Քիմիա. Սեմպտեմբեր

Ֆիզիկական մարմինը ունի զանված և ծավալ՝ m V: Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։

Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող միմյանց հետ փոխազդող մասնիկների համախումբ է (ատոմներ, մոլեկուլներ, իոններ) իրեն բնորոշ բաղադրությամբ, կառուցվածքով և հատկություններով օժտված։

Ներկայումս մեզ հայտնի է մոտավորապես 30 մլն նյութ։

Դրանք ըստ բաղադրության դասակարգում են պարզ և բարդ։

Պարզ նյութերը կազմված են միատեսակ տարրի ատոմներից։ Դրանք մոտավորապես 400 հատ են։ Օրինակ՝ H2, O3, Fe:

Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի տարրի ատոմներից: Օրինակ՝ H2O, H3PO4, Al2O3:

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:

Օրգանական նյութեր են.
— ճարպերը՝ կենդանական և բուսական,
— ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են,
— գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները,
— մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները,
— բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինը, կերոսինը,
— ածխաջրածինները՝ պրոպանը, բութանը, ացետիլենը,
— էթիլ սպիրտը,
— ացետոնը:
Անօրգանական նյութեր են ջուրը և տարատեսակ աղեր:
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն): Օրինակ՝ եռացրած ջուր:
Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ: Օրինակ՝ սուրճ:
Խառնուրդները լինում են համասեռ և անհամասեռ:
Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:
Օրինակ՝ Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդ: Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ

Նյութի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:
Նյութի ֆիզիկական հատկություններն
են ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանը, ջերմա և էլեկտրահաղորդականությունը, պլաստիկությունը և մետաղական փայլը:
Թե ինչպես է այն այլ նյութերի հետ փոխազդում ու նոր նյութեր առաջացնում, կոչվում է նյութի քիմիական հատկություններ։
Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը կախված է կենդանի օրգանիզմների վրա այդ նյութի ազդեցությունից:

Հայոց լեզու և Գրականություն. Սեպտեմբեր

Ուսումնական սեպտեմբեր
Սեպտեմբերի 15-20

1Նախագիծ՝ «Կարդում ենք Սարոյան»

  •  «Հայ մուկը» պատմվածքը
    • Վերլուծիր պատմվածքը:
  • Պատմվածքը ցույց է տալիս մի հետաքրքիր փոխաբերություն։ Այստեղ անցկացվում է հավասարություն հայ ազգի և փոքրիկ մկան միջև։ Սարոյանը շեշտեց, որ և՝ հայ ազգը, և՝ մկնիկը փոքր են, բայց չնայած դրան կարող են նայել թշնամուն աչքերի մեջ։
  • Հիմնավորիր վերնագիրը, նրա թելադրանքր:

Վերնագիրը, առաջին տեսքից, ոչ մի խորիմաստ բան իր մեջ չի ներառում։ Բայց պատմվածքը կարդալուց հետո պարզ է դառնում ամբողջ վերնագրի թելադրանքը։ Այն ցույց է տալիս, որ մուկը հայ է։ Որովհետեւ հենց հայն է միշտ փորձել հաղթել թշնամուն, չնայած թշնամու մեծությանը։

  • Ներկայացրու հերոսին իբրև ընդհանրացում։

Մուկը այս պատմվածքում հայ ազգի մարմնավորումն էր։

  • Առանձնացրու նկարագրության, գույնի, ձայնի, թռիչքի տարրերը։

Գույն- կարմիր ու կանաչորակ գծավոր մի օձի,

Ձայն- Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:

Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:

    • Բառարանային աշխատանք։

Սեպտեմբերի 9-13
2 Գործնական աշխատանք
Հելլենական մի ընտանիքում երկվորյակ աղջիկներ ծնվեցին: Մեկի անունը դրին Սուտ, մյուսինը՝ Ճշմարտություն: Սուտը թխամորթ էր, ոչ ակնահաճո, Ճշմարտությունը խարտիշահեր էր, ուներ վճիտ ու հոգեթով հայացք և մշտապես ճերմակ զգեստ էր կրում: Սուտը մշտապես շպարվում էր, որ քրոջից առավել առինքնող երևա: Սուտը սկզբում հրապուրում էր մարդկանց, բայց շուտով ամենքը հիասթափվեցին նրա պճնված ու անբնական տեսքից: Չարացավ Սուտը և սկսեց սուտ բամբասանքներ տարածել: Մարդիկ, որ սիրում և հավատում էին միմյանց, սկսեցին գժտվել: Երբ հասկացան, որ դրա մեղավորը Սուտն է, որոշեցին պատժել ամբարիշտ աղջկան: Իմանալով այդ մասին՝ Սուտը դիմեց հերթական ստորության: Նա քրոջն առաջարկեց գետում լողալ: Բարեհամբույր աղջիկը, ոչինչ չկասկածելով, հանվեց ու մտավ գետը: Սուտն անմիջապես հափշտակեց նրա զգեստն ու փախավ: Ճշմարտությունը կռահեց քրոջ նենգ մտադրությունը. բոլորին մոլորեցնելու համար քույրն ուզում է կրել իր ճերմակ զգեստը: Պետք էր անհապաղ օգնել մարդկանց, և Ճշմարտությունն առանց վարանելու սկսեց մերկ շրջել, որ ամենքը տեսնեն իրեն ու չհավատան ճերմակ զգեստով աղջկան: Շատ տարիներ են անցել: Երբեմն Ստին հաջողվում է մարդկանց խաբել, բայց դա երկար չի տևում, որովհետև ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գաիս ։
Իսկ այդ օրերից մեզ է հասել « Ճշմարտության լավագույն զարդը նրա մերկությունն է: Թոմաս Ֆուլեր » արտահայտությունը:

. Ճշմարտությունը մեր ունեցած ամենաթանկարժեք բանն է: Եկեք խնայենք այն:

  1. Ավարտի՛ր տեքստի նախավերջին նախադասությունը իմաստին համապատասխանող 2 առած-ասացվածքով կամ թևավոր խոսքով: Լրացրու՛ վերջին նախադասության մեջ բաց թողնված արտահայտությունը։
  2. Գրի՛ր ամբարիշտ- դաժան , անհաշտ, վարանել- շփոթություն, անորոշություն, , բարեհամբույր- Սիրալիր, քաղցրահամբույր,, նենգ-  Խարդախ, խաբեբա, առինքնող- Գրավել, դյութել, բառերի երկուական հոմանիշ:
  3. Բառակազմորեն վերլուծի՛ր տեքստում ընդգծված բառերը (արմատը՝ մեկ, ածանցը երկու գծով)՝ նշելով հնչյունափոխության դեպքերը:

Երկրորյակ-Արմատը՝ Երկու, ածանցը-յակ

Հոգեթով- Արմատը՝ հոգի, ածանցը՝ թողվ

Խարտիշահեր- Արմատը՝ խարտիաշ, ածանցը՝ հեր

Ակնահաճո-Արմատը՝ Ակն, ածանցը՝հաճո

  • 4. Վերածի՛ր աշխարհաբարի և մեկնաբանի՛ր:
    Զայն գիտեմ, զի ոչինչ գիտեմ:
  • Ես գիտեմ , որ ոչինչ չգիտեմ ։
  •  Կան մարդիկ , ովքեր մտածում են , որ ամեն – ինչ գիտեն , բայց իրականում ոչինչ էլ չգիտեն ։

Գործնական քերականություն
Պետք է իմանալ

9-13 -առաջադրանքներ

  • Նախագիծ՝ «Կարդում ենք»
    1. Վ․ Սարոյանի «Գյուղացին» պատմվածքը։
  • 1.Ներկայացրեք գործողության տեղը:
  • Ամերիկայում ՝ ավելի կոնկրետ Մասաչուսեթս , Նյու Յորք և Կալիֆոռնիա նահանգներում ։
    2.Ի՞նչի մասին է ստեղծագործությունը:
  • Ստեղծագործությունը մի գյուղացի տղամարդու մասին է , ով լքելով իր ծննդավայրը ՝ Գյուլտիկը  և ընկերներին տեղափուխվում է ապրելու Ամերիկա , անյ հույսով , որ այնտեղ ավելի լավ կյանքով կապրի ։
  • Ամերիկան չի արդարացնում այդ տղամարդու հույսերը , և նա մնում է միայնակ ։ Նա աշխատում էր կոշիկի գործարանում ։Հայ ընկերներ չուներ , ոչմեկի հետ լավ հարաբերությունների մեջ չէր , բայց մի օր նա հանդիպում է մի հայ տերտերի , ով իրեն ասում է , որ նա պետք է ամուսնանա ։ Նրան դուր է գալիս տերտերի առաջրկը , և մի քանի օր հետո նրանք գնում են տերտերի գտած աղջկա հետ հանդիպման ։ Աղջիկը տգեղ էր , և գյուղացին չսիրեց նրան ։ Գյուղացին մի օր հանդիպում է իր ընկերոջը , ով նույնպես Գյուլտիկից էր , և նա պատմում է նրան Կալիֆոռնիայի մասին , որտեղ կա արև , այգիներ , կովեր և ալյն ։ Նա շատ է ուրախանում և տեղափոխվում է Կալիֆոռնիա ապրելու ։ Նա աշխատում էր մի այգում օտար մարդկանց հետ ։ Անցավ ժամանակ , և նա ամուսնացավ մի ավելի գեղեցիկ աղջկա հետ , ընտանիք կազմեց և ապահովեց իրենց ընտանիքը ամեն ինչով , բայց մեկէ , նա կարոտում էր Գյուլտիկը ։
  • 3.Ներկայացրեք հերոսի տարիքը, նկարագրեք:
  • Հերոսը դեռ 30 տարեկան չկար ։ Խիտ, կարճ կտրած մազերով, սև, հաստ բեղերով աժդահա մի գյուղացի էր: Քաշը հավանաբար մի 100 կիլո կլիներ, բայց գեր չէր երևում, և ուներ տարօրինակ ու թախծոտ հայացք:4.Գտեք տողեր, որտեղ կա հակադրություն, համեմատություն, մակդիր և փոխաբերություն:

Հակադրություն

  • – Ախ, Ամերիկա՜ն,- ասաց Սարգիսը: – Հարցնում ես՝ սրտո՞վս է: Ի՞նչ ասեմ: Գնա, արի… Ծանոթ-անծանոթ մարդկանց հետ սինիներ շուռ տուր: Եղածը դա է: Գնա, արի, ծանոթ, անծանոթ, ծանոթ, անծանոթ… Սինիներ շուռ տուր… Ինչ մարդիկ են, ի՞նչ իմանաս, եղբայր…
  • – Լավ եմ, Արշակ եղբայր,- տխրությամբ ասաց Սարգիսը,- իսկապես շատ լավ եմ:

Համեմատություն

  • Կալիֆոռնիայից Լին ժամանեց մի հայ. և Սարգիս Խաչատությանը սրճարանում մի երեկո հանդիպեց նրան: Միասին օղի խմեցին, և մարդը Սարգիս Խաչատույանին պատմեց Կալիֆոռնիայի մասին:
  • – Համարյա Հայաստան է,- ասաց մարդը,- արև, խաղաղ, դաշտեր, թզենիներ, առուներ, կովեր:

Մակդիր

սիրուն աղջիկ

բարի աղջիկ

գեղեցիկ երգեր

բարի կին

Փոխաբերություններ

Ստամոքսս այս երկրի կերակուրներից խենթացել է:

  • 2. Կարդալ Վ․ Սարոյանի «Կարճ պատմվածքները», վերլուծել դրանցից մեկը՝ պատասխանելով հետևյալ հարցերին․
    Ինչո՞ւ հենց այդ պատմվածքը։

Այս պատմվածքի վերնագիրը գերող է ։ Այն ստիպում է քեզ , որպեսզի կարդաս հենց այդ պատմվածքը ։
Հերոսի մասին քո կարծիքը գրիր։

Հերոսը հենց հեղինակ ՝ Վ․ Սարոյանն է ։ Այս պատմվածքից կարելի է ենթադրել , որ նա կենսուրախ մարդ է
Դուր եկած հատվածները դուրս գրիր։

Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ ծն­վել ենք, ողջ ենք մնա­ցել մա­նուկ հա­սա­կում, չոչ ենք արել ու ձգ­վել, կանգ­նել ենք եր­կու ոտ­քե­րի վրա, ապա բարձ­րա­ցել ենք և տե­սել ենք, որ առա­ջին քայ­լերն ենք անում ու հե­տո մեր ոտ­քերն ամուր դրել ենք գետ­նին, ապա մի­ա­ցել ենք ետևի ոտ­քե­րի վրա քայ­լող­նե­րին, և ով­քե՞ր են նրանք, շա՞տ են տար­բեր­վում մարդ արա­րած­նե­րից
Բառային աշխատանք։

Ընթերցի՛ր առակները և գրի՛ր, թե ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը, գաղափարը:

    • Ի՞նչ են մեզ սովորեցնում դրանք, դու համամիտ ես…մտքի հետ, դու համամիտ չես…մտքի հետ: Ինչու՞:

Մի անգամ գիշերն այն նահանգում, ուր տեղակայված էր վանական համալիրը, առատ ձյուն տեղաց: Առավոտյան, երբ աշակերտները հավաքվեցին սրահներից մեկում, ուսուցիչն ասաց`ի՞նչ անենք, որ այս ձյունը մաքրվի: Աշակերտներից մեկն առաջարկեց աղոթել, որ եղանակը տաքանա, մյուսն ասաց, որ պետք չէ սենյակներից դուրս գալ  մինչև ձյան հալվելը, երրորդն էլ հավելեց, թե նրա համար, որ ճանաչել է իմաստնությունը, միևնույն պիտի լինի՝ կա՞ ձյուն, թե՞ ոչ:

Ուսուցիչն ուշադիր լսեց բոլորին ու ասաց.

– Իսկ այժմ վերցնում ենք գոգաթիակներն ու գնում ձյունը մաքրելու:

Առակի միտքն այն է, որ․․բոլոր աշակերտները ծույլ էին և փնտրում էին ուրիշ միջոցներ ձույնը մաքրելու ։․․․․․․ Շարունակիր։
—————————————————————————————————————

Երիտասարդ աղջիկը գալիս է հոր մոտ և սկսում նեղսրտել. «Հա՛յր, հոգնել եմ, այնքան ծանր կյանքով եմ ապրում, այնքան դժվարությունների ու փորձությունների միջով եմ անցնում, որ, կարծես, միշտ լողում եմ հոսանքի դեմ: Այլևս ուժ չունեմ… ի՞նչ անեմ»:

Հայրը պատասխանի փոխարեն, ջրով լցված 3 հավասարաչափ կաթսա է դնում կրակի վրա, ապա մեկի մեջ գցում է գազար, մյուսի մեջ` ձու, իսկ երրորդի մեջ սուրճ է լցնում:
Որոշ ժամանակ անց նա կաթսայից հանում է գազարն ու ձուն, երրորդ կաթսայից լցնում սուրճը մի բաժակի մեջ եւ հարցնում աղջկան.
-Ի՞նչ է փոխվել:
— Ձուն և գազարը եփվեցին, իսկ սուրճը լուծվեց ջրում, — պատասխանում է աղջիկը:
— Ո՛չ, դուստր իմ, դա միայն մակերեսային հայացք է իրերի վրա,-ասում է հայրն ու բացատրում, -Տե՛ս, պինդ գազարը, մնալով ջրի մեջ, դարձավ ավելի փափուկ ու ճկուն: Փխրուն ու հեղուկ ձուն դարձավ պինդ: Արտաքնապես դրանք չփոխվեցին, այլ միայն իրենց կառուցվածքը փոխեցին արտաքին հավասար անբարենպաստ պարագաների ազդեցության տակ`եռացող ջրի մեջ…

Շարունակելով միտքը` հայրը եզրափակում է ասածը. «Այդպես և մարդիկ են. Ոմանք փորձությունները հաղթահարելով ավելի ուժեղ են դառնում , ոմանք հակառակը ։…»։ Շարունակիր։
-Իսկ սո՞ւրճը, — զարմացած հետաքրքրվում է դուստրը:
— Սուրճն ամենահետաքրքիրն է: Այն ամբողջությամբ լուծվեց նոր` թշնամական կամ խորթ միջավայրում` նրան դարձնելով եռացած համեղ ըմպելիք: Այնպես որ, աղջի՛կս, կան յուրահատուկ մարդիկ, ովքեր․ համակերպվում են միջավայրի հետ , և դառնում են ավելի լավը ։․․․․Շարունակիր։ 
———————————————————————————————————————

Առակները կարդում ենք, վերլուծում, մեկնաբանւմ, ամփոփում ենք բացօթյա ընթերցանությամբ, ձայնագրություն, տեսագրություն։
Սիրելի սովորող, ստորև տրված առակներից զատ, կարող ես ինքդ ընտրել այլ առակներ։

Առակների մասին նյութ
Առակը 
 բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ 

Առակի վարպետներ են  ԵզովպոսըՖեդրոսըԺան դը ԼաֆոնտենըԻվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար ԳոշըՎարդան ԱյգեկցինԽնկո Ապերը։

Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։

Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։

XI–XIII դարերում ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է ։ Հայ գրականության մեջ առակներ են գրել նաև Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Խնկո Ապերը, Հովհաննես Շիրազը, Մկրտիչ Կորյունը և ուրիշներ։Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ Գրիգոր Մագիստրոսն իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաաստելու համար։

Կարևորը և գլխավորն այն է, որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։ Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։

Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը։ Արևելյան ժողովուրդների մեջ տարածված են եղել  Խիկար Իմաստունի և Մոլլա Նասրեդինի առակները։

Սողոմոնը պատանի հասակում թագավոր է դառնում։ Նա  հետևում էր իր հոր՝ Դավթի տված իմաստուն խորհուրդներին։ Եհովան հավանում է նրան ու մի գիշեր երազի մեջ հարցնում է. «Սողոմո՛ն, ի՞նչ կուզեիր ինձանից ստանալ»։ Ի պատասխան՝ Սողոմոնն ասում է. «Ո՜վ իմ Աստված, ես շատ երիտասարդ եմ ու երկիր կառավարել չգիտեմ։ Ուստի, տո՛ւր ինձ իմաստություն, որպեսզի քո ժողովրդին ճիշտ ձևով առաջնորդեմ»։ Աստծուն դուր է գալիս Սողոմոնի խնդրանքը։ Հետևաբար, նա ասում է. «Քանի որ դու իմաստություն խնդրեցիր ու ոչ թե երկար կյանք կամ հարստություն, ապա դու կլինես այնքան իմաստուն, որքան աշխարհում դեռ ոչ մի մարդ չի եղել։ Բայց դրա հետ մեկտեղ ես քեզ կտամ նաև այն, ինչ որ չխնդրեցիր՝ թե՛ հարստություն և թե՛ փառք»։ Երբ Սողոմոնը՝ Դավթի որդին, մ.թ.ա. 1037թ.-ին դարձավ Իսրայելի թագավոր, «երեք հազար առակ գրեց»: Նրա իմաստուն խոսքերի որոշ մասն արձանագրվեց Աստվածաշնչի «Առակներ» գրքում։ Այս առակներում հավիտենական ճշմարտություն է ամփոփված։ Դրանք այսօր նույնպես ժամանակահարմար են։

Սողոմոնի իշխանության տարիները նպաստավոր ժամանակաշրջան էին :Այդ ժամանակ Իսրայելի թագավորությունն իր ծաղկման գագաթնակետին էր գտնվում : Այնուամենայնիվ, մարդիկ անձնական խնդիրներ ու դժվարություններ ունեին, որոնց պատճառը մարդկային անկատարությունն էր։ Ուստի զարմանալի չէ, որ իր խնդիրները լուծելու համար ժողովուրդը դիմում էր իմաստուն Սողոմոն թագավորին։ Բազմաթիվ հարցերի առնչությամբ վճիռներ կայացնելիս նա առակներ էր ասում, որոնք վերաբերում էին առօրյա կյանքի տարբեր ոլորտներին։ Այդ կարճ, բայց դիպուկ առածները շատ բարձր էին գնահատում նրանք, ովքեր ցանկանում էին իրենց կյանքը ներդաշնակեցնել Աստծու կամքին։  

Աստվածաշունչը չի ասում, թե Սողոմոնն է գրել «Առակներ» գիրքը։ Այնուամենայնիվ, նշում է, որ նա «խոսեց» առակներ, նաև՝ «նա ամեն ինչ մանրակրկիտ քննում էր, որպեսզի բազում առակներ շարադրի»՝ այդպիսով ցույց տալով, որ թագավորն ուզում էր, որ դրանք պահպանվեին ապագայի համա։ Դավթի և Սողոմոնի օրերում պալատական պաշտոնյաների մեջ կային նաև քարտուղարներ, ովքեր և կառավարչի խոսքերը  խոր հարգանքով  էին ընդունում ու գրի առնում դրանք։  Գրքի մեծ մասը, անկասկած, գրվել է Սողոմոնի իշխանության տարիներին (մ.թ.ա. 1037–998թթ.): Եբրայերեն Աստվածաշնչերում «Առակներ»-ը սկզբում անվանվում էր գրքի առաջին խոսքով՝  միշլեհ, որը նշանակում է «առակներ»։ Միշլեհ բառը եբրայերեն մաշալ գոյականի հոգնակի ձևն է, որը ակներևաբար ծագում է «նման լինել» կամ «համեմատելի լինել» նշանակությունն ունեցող բառի արմատից։ Այս ձևակերպումները ճշգրտորեն բնութագրում են գրքի բովանդակությունը, քանի որ առակները սեղմ ասացվածքներ են, որոնք հաճախ նմանություններ կամ համեմատություններ են, և դրանց նպատակը ունկնդրին մտածելու տեղիք տալն է։ Սեղմ կառուցվածքը հեշտացնում է առակների ընկալումը, դրանք դարձնում է հետաքրքիր։ Բացի այդ, կարճ առակները հեշտ է սովորել ու հիշել։ Առակի հիմնական միտքը չի մոռացվում։

Սողոմոն Իմաստունի առակները

Հարցաշար

1.Ի՞նչ գիտես առակի ժանրի մասին, քանի՞ մասից է այն բաղկացած

  • Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։
  • Սյուժեն իրողությունների կարճ շարադրանքն է , իսկ բարոյախոսությունը ընդհանուր եզրակացությունը ։

2.Ի՞նչ առակագիրներ գիտես, համառոտ ներկայացրու:

Մխիթար Գոշ , Խնկո Ապեր և Վարդան Այգեկցի ։

3.Ինչպե՞ս  են գրվել ու կազմվել  Սողոմոնի «Առակներ»-ը:

  • Սողոմոնը պատանի հասակում թագավոր է դառնում և նա հետևում էր իր հոր՝ Դավթի տված իմաստուն խորհուրդներին: Մի անգամ նրա երազում է հայտնվում Եհովան, քանի որ հավանել էր նրան և հայտնվելով երազի մեջ հարցնում է. «Սողոմո՛ն, ի՞նչ կուզեիր ինձանից ստանալ»։ Ի պատասխան՝ Սողոմոն ասում է, որ ցանկանում է իմաստություն, քանի որ նա դեռ շատ երիտասարդ էր և կառավերլ չգիտեր: Հետևաբար, Եհովան ասում է, որ դու իմաստություն խնդրեցիր ու ոչ թե երկար կյանք կամ հարստություն, ապա դու կլինես այնքան իմաստուն, որքան աշխարհում դեռ ոչ մի մարդ չի եղել։ Բայց դրա հետ մեկտեղ ես քեզ կտամ նաև այն, ինչ որ չխնդրեցիր՝ թե՛ հարստություն և թե՛ փառք:
  1. Ընթերցի՛ր առակները և գրի՛ր, թե ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը, գաղափարը:
    1. Ի՞նչ են մեզ սովորեցնում դրանք, դու համամիտ ես…մտքի հետ, դու համամիտ չես…մտքի հետ: Ինչու՞:

****

Պապը շատ էր ծերացել: Նրա աչքերը լավ չէին տեսնում, ականջները ծանրացել էին, ձեռքերն ու ոտքերը ծերությունից դողում էին այնպես, որ գդալը բերանը տանելու ժամանակ կերակուրը վրան էր կաթեցնում:

Այդ բանը չէին հանդուրժում որդին ու հարսը: Նրանք պապին իրենց հետ չէին նստեցնում, այլ վառարանի հետևի մի անկյունում և նրան կավե ամանով էին կերակուր տալիս: Խեղճ ծերուկի աչքերը արցունքով էին լցվում. Նա տխուր-տրտում նայում էր այն կողմը, ուր սեղանն էր պատրաստվում: Մի անգամ կերակուր ուտելիս, ծերունու ձեռքերը դողացին ու ամանն ընկավ կոտրվեց: Հարսն ու որդին ավելի բարկացան: Նրանք մի փայտե պնակ գնեցին և այնուհետև դրանով էին ուտելիք տալիս իրենց հորը: Ծերունին չորս տարեկան մի թոռնիկ ուներ: Մի անգամ մանկիկը, տախտակամածին նստած, փայտե իր էր շինում:

-Ի՞նչ ես շինում, զավակս, – հարցրեց մայրը:

-Փայտե պնակ եմ շինում, – պատասխանեց երեխան, – որ երբ դուք ծերանաք, դրանով կերակուր տամ ձեզ: Հայրն ու մայրը իրար նայեցին ու ամոթից կարմրեցին: Դրանից հետո նրանք սկսեցին ծերունուն իրենց հետ սեղան նստեցնել և միշտ հարգանքով էին վարվում նրա հետ:

Տղան շատ ճիշտ է վարվում , և իր այդ քայլով ցույց է տալիս իր ծնողներին , թե ինչ սխալ էին նրանք վարվում պապիկին արհամարելով ։ Նրանք ուղակի կարող էին օգնել պապիկին , բայց նրանք չէին ուզում տանջվել , դրա համար էլ արհամարեցին պապիկին , թողելով նրան մենակ, և երեխան էլ օրինակ վերցրեց ծնողներից ։

                                                                                     ****

Մի անգամ դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,— բացատրում է նրանցից մեկը,— ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ՝ նա իմ կողքից վերցնում է երեխայիս, ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։

Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։

— Ո՛չ,— ճչում է իսկական մայրը։— Խնդրում եմ, մի՛ սպանեք նրան, այլ տվեք այդ կնոջը։— Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։

Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։ Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։

Սողոմոնի իշխանության տարիներին Աստված իր ժողովրդին օրհնում է բարիքների առատությամբ՝ ցորենով, գարիով, խաղողով, թզով և այլ պտուղներով։ Ժողովուրդը լավ է հագնվում և ապրում է հարմարավետ տներում։ Բոլորն ապրում են առատության մեջ և ոչ մի բանի կարիք չունեն։

Հարցաշար

Հարցաշար

  • Երկու կանայք ի՞նչ դժվարին հարց են ներկայացնում Սողոմոնին։

Նրանք չէին կարողանում որոշել , թե ո՞վ է երեխայի իսկական մայրը ։

  • Ինչպես տեսնում ես նկարում, Սողոմոնն ինչպե՞ս է լուծում այդ հարցը։

Սողոմոնը հրամայում է , որ իր ծառաները կիսեն այդ երեխային , բայց այդ որոշումը չի ընդունում իսկական մայրը  և ասում է , որ երեխային կարող են տալ ոչ իսկական մորը , միայն թե նա ողջ մնա ։ Այդ քայլով էլ Սողոմոնը որոշում է , թե ով է իսկական մայրը ։

  • Սողոմոնի իշխանության տարիները ինչի՞ են նմանվում,  և ինչո՞ւ, պատմիր համառոտ:

Նրա իշխանության տարիները նմանվեցին բերքարառատության , իմաստության , ներդաշնակության և հանգստության տարիների ։

  • Ինչպես կմեկնաբանես Սողոմոն իմաստունի որոշումը:

Նրա որոշումը շատ իմաստուն էր ։ Այդ հրամանով նա ստուգում էր , թե ու՞մ մոտ կառաջանա մայրական բնազդը , և ո՞վ թույլ չի տա , որպեսզի կիսեն երեխային։

Ընտանիք

9aCIDsaOQhY-768x513

 

Ընտանիքը, անկասկած,կարևոր դեր է խաղում  մեր կյանքում: Հենց ընտանիքում ենք մենք  մեծանում, կրթություն ստանում: Ի համեմատ  դպրոցների, որտեղ կրթությունը հիմնականում  ուսումնական է ինտելլեկտի մեծացման պլանով,  ընտանիքում մենք ստանում ենք խորհուդներ  կենցաղային կյանքի համար, ինչպես լուծել այս  թե այն խնդիրը, ինչ պատասխանել երեխային,  որը քեզ վիրավորել է և այլ խորհուրդներ կենցաղային դեպքերի համար: Բայց արդյոք  միշտ են ընտանիքի անդամները ճիշտ: Ճիշտն  ասաց, դժվար հարց է,քանի որ բոլորիս կարծիքը, ինչպես և ընտանիքները, տարբեր են, ինչը նշանակում է, որ օրինակները նույնպես չեն համապատասխանի բոլորի ընտանեկան  պրինցիպների: Ամեն դեպքում, եթե մենք արդեն սկսել ենք խոսել այս թեմայով, ավելի լավ է  շարունակել:Օրինակ ՝ կարևոր դեր է այստեղ խաղում սերունդների տարբերությունը, հաճախակի ավելի նոր պրինցիպները չեն համապատասխանում մեծահասակ սերնդի տեսակետի հետ, որը դառնում է շատ կոնֆլիլկտների արմատ: Օրինակ ՝ ձեր տատիկը սկսում է բողոքել, որ դուք նորից  նստած համակարգչով ՙՙխաղ եք խաղում՚՚, բայց դուք գրում եք հետաքրքիր և, ձեր կարծիքով, իմաստալից պատմվածք, բայց դուք չեք ուզում  դրանով կիսվել և ասել ՙՙՈչ տատիկ, սխալվում ես, ես ֆանտաստիկ գիրք եմ գրում՚՚, քանի որ  հասկանում եք, որ տատիկը հաստատ խնդրելու է ցույց տալ ձեր աշխատանքը, իսկ ինձ թվում է, որ շատ դեպքերում այդ գործը լինում է անձնական, որով դուք չեք ուզում կիսվել: Իրոք, ինչու: Նաև պատահում է, որ դուք կարող եք մեծ եղբայրից խորհուրդ ուզել,մտածելով, որ ՙՙՆա գրեթե իմ տարիքի է,նա մեծահասակներից ավելի շատ
կհասկանա խնդիրս՚՚: Իսկ դուք չմտածեցիք, որ  ձեր մեծ եղբայրը այդպիսի բան չի ապրել և դրա մեջ ոչինչ չի հասկանում: Այսպես,եղբայրը տալիս է ձեզ անիմաստ խորհուրդ, և դուք, համարելով դա ճիշտ, գնում եք, և հետ եք գալիս դեպքը ավելի վատացնելով:Իրականում, ինչ եմ ուզում այստեղ ասել, ընտանիքը միշտ չէ որ ճիշտ է, բայց ընտանիքից թանկ բան չկա: Վերջ ի վերջո, հենց այնտեղ եք դուք մեծացել և դարձել այն մարդը, որով համարվում եք հիմա: Ընկերները ժամանակի ընթացքում կմոռանան ձեզ,ինտերնետի կապը մի օր կկորի և դուք չեք կարողանա մտնել ֆորում և խորհուրդ վերցնել, իսկ ընտանիքը միշտ կլինի ձեր կողքին և ձեզ կօգնի, քանի որ, վերջ  ի վերջո, ձեր մայրը պահել է ձեզ իր փորում և  խնամել ձեր անպաշտպան մարմինը և հոգին ինը ամիս, նա միշտ կլինի այն միակը, ում կարելի է  վստահել:

Մայրենի

Մայիս 7

Տնային աշխատանք

Պատկերացրու՛, որ քեզ երկու օրով նշանակել են երկրի վարչապետ: Բլոգում ներկայացրու՛, թե ի՞նչ փոփոխություններ կանես այդ ընթացքում քո երկրում: Մտքերդ աշխատիր գրել հիմնավորելով:

Ես քաղաքականությունից, տնտեսությունից և այլ այդպիսի բաներից միշտ թույլ եմ եղել և երբեք ոչինչ չեմ հասկացել ու չեմ հասկանում մինչ օրս, այդ պատճառով այս շարադրությունը գրելը ինձ համար շատ դժվար է, ես գրեցի իմ ինտելեկտի մակարդակի հիման վրա։
Ինձ թվում է, բոլորս, թե մանկության տարիներին, թե մինչև հիմա ուզում ենք դառնալ երկրի կառավարող։ Իսկ ինչու՞ ոչ։ Այդ դեպքում դուք կարող եք անել գրեթե ամեն ինչ և ձեզ ոչ մեկ իրավունք չի ունենա բան ասել, չէ՞ որ դուք վարչապետ եք։ Բայց ժամանակին այդ ցանկությունը կորում է։ Ուղակի մեծացա՞նք։ Չեմ կարծում։ Խնդիրը կայանում է նրանում, որ մեր երկիրը քիչ քիչ, խիստ ասած, վատանում է, թե ֆինանսական, թե տնտեսական և այլ ոլորտներում, և իհարկե կառավարել թույլ երկիրը այդքան էլ հետաքրքիր չէ։ Մենք, վարչապետ դառնալու դեպքում, պետք է ինչքան կարող ենք աշխատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների, տնտեսության, գյուղերի, քաղաքների, բնության վրա։ Այդ դեպքում Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ պետք է ապրի նոր սերունդը, նոր մարդիկ, նոր մայրերը և նոր երկրների հպարտությունը։ Ես չեմ կարող խորանալ վերևում թվարկածների մեջ, քանի որ ես ոչ մի բան չեմ հասկանում դրանցում, բայց ես վստահ կարող եմ ասել, որ մենք պետք է բարի և հարգալից լինենք միմյանց հանդեպ, այդ դեպքում մենք գոնե մեկ, բայց շատ մեծ և կարևոր քայլով կբերենք երկրին իդեալական ճանապարհ դեպի ապագա։

Դասարանական աշխատանք

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

I

Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան: 2. Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի: 3. Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր: 4. Այդ խշխշոցնէր, երբ վազում էի. իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր: 5. Խաշամը հասնում էր ծնկներիս: 6. Երբ կանգ էի առնում, լուռ լռություն էր. այդ լռությանու լույսի մեջ, հազիվ լսելի սվսվալով, օրորվում էին թափվող տերևները: 7. Սև մոշահավը կչկչոցով թռավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր: 8. Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը:

Տեքստի I հատվածում դեպքը ո°ր եղանակի բայաձևերի միջոցով է պատմվում:

Սահմանական

1) սահմանական

2) ըղձական

3) ենթադրական

4) հարկադրական

2. Տեքստում ո°ր ձայնի մասին խոսք չկա:

Աղբյուրի ջրի քչքչոց

1) շան վնգստոց

2) մոշահավի կչկչոց

3) աղբյուրի ջրի քչքչոց

4) չոր տերևների խշխշոց

3. Ո°ր բառում հնչյունափոխություն չկա:

Աղբյուր

1) խլացնել

2) շնչառություն

3) աղբյուր

4) լռություն

4. Ո°ր բառն է սխալ գրված:

Լվածք

1) հայացք

2) լվածք

3) գնացք

4) նայվածք

5. Ո°ր բառն է սխալ գրված:

Միջօրէ

1) որևէ

2) որևիցե

3) միջօրէ

4) մանրէ

6. Սխրագործություն բառի վանկատման ո°ր տարբերակն է ճիշտ:

Սըխ-րա-գոր-ծու-թյուն

1) սըխ-րա-գոր-ծու-թյուն

2) սըխր-ա-գոր-ծու-թյուն

3) սըխ-րա-գործ-ություն

4) սըխ-րա-գործ-ութ-յուն

7. Տրված բառերից ո՞րն ածանցավոր չէ:

Խաղաղ

1) կլանչոց

2) լսելի

3) լռություն

4) խաղաղ

8. Ո°ր դեպքում է գոյականի հոլովը սխալ նշված:

Անտառի — ներգոյական

1) հորեղբայրը – ուղղական

2) ճանապարհից – բացառական

3) մատներով – գործիական

4) անտառի – ներգոյական

9. Ո°ր բառն է ենթարկվում արտաքին հոլովման:

Ծունկ

1) հորեղբայր

2) լռություն

3) շուն

4) ծունկ

10. Ո°ր բայաձևն է ապառնի ժամանակ ցույց տալիս:

Չկլանչի

1) լսվում էր

2) բարձրացրի

3) կպավ

4) չկլանչի

11. Ո°ր բայաձևը չ բայածանց ունի:

Կպավ

1) կպավ

2) կլանչի

3) կանչեց

4) ցատկեց

12. Ո°ր կապակցության մեջ կապ չկա:

Այդ խշխշոցը

1) դեպի կածան

2) խլացնելու չափ

3) այդ խշխշոցը

4) լույսի մեջ

13. Նախադասության անդամներից որի° ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Ես նստեցի ծառի hետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիրքը:

որևէ – ածական, դրական աստիճան

1) նստեցի – I դեմքի բայ, անցյալ կատարյալ

2) խաբեմ – I դեմքի բայ, ըղձական ապառնի

3) որևէ – ածական, դրական աստիճան

4) որպեսզի – ստորադասական շաղկապ

14. Հատվածից դո՛ւրս գրիր արահետ բառի հոմանիշը:

Պատասխան՝ կածան

15. Գրի՛ր ծխում էր բայաձևի անորոշ դերբայը:

Պատասխան՝ ծխել

16. Տեքստի ո°ր բառն է նշանակում «ծառերից թափված աշնան տերևները:

Պատասխան՝ խաշամ

17. Հատվածից դո՛ւրս գրիր նորից բառի հոմանիշը:

Պատասխան՝ դարձյալ

18. Հատվածից դո՛ւրս գրիր արմատ+հոդակապ+արմատ կազմությամբ բառը:

Պատասխան՝ մոշահավ

19. Հատվածի 7-րդ նախադասության մեջ և–ից առաջ ինչո՞ւ է ստորակետ դրվել:

Պատասխան՝ Նախադասության մեջ և տառից հետո ենթակայի փոխվելու դեպքում, և-ից առաջ դրվում է ստորակետ։

20. Հատվածից դո՚ւրս գրիր այն բառը, որը փոխաբերաբար նշանակում է «ոչնչով չխանգարվող, անվրդով, նաև՝ «տևական»:

Պատասխան՝ խաղաղ